26 January 2013

Անվճար ծրագրային փաթեթների պաշտոնական կայքեր



500px-Opensource.svg
Բոլորս էլ երևի օգտվում ենք open source և freeware կոչված ծրագրերից և դրանցից շատերը դարձել են մեր համակարգչի պարտադիր մաս: Այդպիսի ծրագրերը շահույթ չեն հետապնդում և ամենավերջին տարբերակները ազատ տեղադրված են իրենց պաշտոնական կայքերում: Չնայած դրանք ազատ տարածվող ու անվճար ծրագրեր են սակայն չեն զիջում և երբեմն գերազանցում են իրենց վճարովի մրցակիցներին: Այդ պատճառով որոշեցի ստեղծել փոստ որտեղ կհավաքվեն և պարբերաբար կլրացվեն այդպիսի ծրագրերի պաշտոնական կայքերի հղումները:
Եվ այսպես
Google Chrome բեռնել ըստ իս ամենաարագ և ամենաճարպիկ բրաուզերը: Ունի անվճար տարածվող բազմաթիվ փլագիններ որոնք հեշտացնում են թափառումներն ու աշխատանքը ինտերնետում:
Mozilla Firefox բեռնել որոշ լինուքսի ընտանիքի օպերացիոն համակարգերի, այդ թվում ubuntu-ի հարազատ ներառված ինտերնետ բրաուզեր: Այնուհետև ադապտացվել է windows օպերացիոն համակարգին: Երկրորդը իր արագագործությամբ: Ունի անվճար, բրուզերի ներսից բեռնվող փլագինների մեծ ընտրանի, որոնց թվում է ցանկացած վիդեոռեսուրսից վիդեոներ ներբեռնելու  downloadhelper-ը:
Mozzila Thunderbird բեռնել շատ հարմարավետ և պարզ միջերեսով փոստային քլիենթ:
The Bat! Home Edition բեռնել Այս փոստային քլիենթը ավելի շուտ shareware-ի freeware-ի արանքում է: Այսինքն Home Edition տարբերակն անվճար է, իսկ professional տարբերակը վճարովի:
Picasa բեռնել Նկարներ դիտելու, խմբագրելու և picasa վեբ ալբոմում հրապարակելու համար google-ի կողմից ստեղծված ծրագիր: Բավական հարմար է նկարներ նայելիս մկնիկով ղեկավարում, արագագործ է ունի հետաքրքիր և գեղեցիկ միջերես:
7Zip բեռնել Անվճար արխիվատոր: Աշխատում է հետևյալ ֆորմատների հետ
Packing / unpacking: 7z, XZ, BZIP2, GZIP, TAR, ZIP and WIM
Unpacking only: ARJ, CAB, CHM, CPIO, CramFS, DEB, DMG, FAT, HFS, ISO, LZH, LZMA, MBR, MSI, NSIS, NTFS, RAR, RPM, SquashFS, UDF, VHD, WIM, XAR and Z.
ZIP հետ աշխատելիս 2-10% ավելի էֆեկտիվ է քան WinZip-ը:
File Zilla բեռնել FTP քլիենթ և սերվեր:
Open Office Org բեռնել Անվճար օֆիսային փաթեթ: Փոխարինում է microsoft office word, power point, exel և այլ ծրագրերին MS office փաթեթից:
AIMP 3 բեռնել անվճար աուդիոփլեյեր, անվճար, բավականին տարածված և հաջող փլեյեր: Ունի բազմաթիվ սքիներ, լեզուներից կա նաև հայերեն ընտրելու հնարավորություն:
Dr.Web CureIt բեռնել Անվճար հակավիրուսային սկաներ: Չի պահանջում տեղադրել համակարգչում, այն արդեն վարակված օպերացիոն համակարգը բուժելու համար է:
Avira Antivirus բեռնել
 CleanAfterMe բեռնել Փոքր, անվճար ծրագիր է` նախատեսված Windows ՕՀ-ում օգտագրծողի աշխատանքի ընթացքում պարբերաբար առաջացող ժամանակվոր Temp ֆայլերը, Browser Hitory-ն, Cookie-ները, MRU List-երը և այլ “հետքերը” հեռացնելու համար: Ծրագիրը աշխատում է առանց տեղակայման:
GIMP-Win բեռնել գրաֆիկական խմբագիր է՝ linux միջավայրից տեղափոխված Windows համակարգ: Պարունակում է ժամանակակից գրաֆիկական խմբագրին անհրաժեշտ գրեթե բոլոր ֆունկցիաները:
VLC media player բեռնել Լավագույն մեդիափլեյերներից, որը աշխատում է ժամանակակից համարյա բոլոր ֆորմատների հետ:
Media Player classic բեռնել Շատ թեթև բայց բազմաֆունկցիոնալ մեդիափլեյեր:
Audacity բեռնել Անվճար աուդիո խմբագրիչ: Ձայնագրում, ֆորմատների փոխարկում, ֆայլերի կտրում, կցում, տոնայնության, արագության, բարձրության փոփոխում:
DVD Styler բեռնել DVD մենյույով վիդեոդիսկեր այրելու համար անվճար հարմարավետ ծրագիր: Ունի բազմաթիվ լեզուներ, այդ թվում հայերեն:
Ultimate Video Converter բեռնել Վիդեոփոխարկիչ բազմաթիվ ժամանակակից ֆորմատներով: Ունի պարզ և հասկանալի միջերես:
Pidgin բեռնել Էլեկտրոնային հաղորդագրությունների ունիվերսալ քլիենթ (Universal IM client): Ինտեգրվել է լինուքսային համակարգերից: Բավական հարմար է սոց կայքերից և այլ մեսինջերներից
GIGATweaker բեռնել փոքր, հարմարավետ անվճար ծրագիր օպերացիոն համակարգի նեղ կարգավորումների համար: Ոինի բազմաթիվ գործիքներ, որորնք կօգնեն ձեզ կարգավորել, արագացնել և հարմարեցնել ձեզ ձեր օպերացիոն համակարգի աշխատանքը:(195 դիտում)

No comments:

Post a Comment