Վատ նորություն` գլխացավի պատճառ կարող են դառնալ համեղ սնունդը, ծաղիկները, շոգ եղանակը և նույնիսկ գործընկերը, մանավանդ ղեկավարը: Լավ նորություն` իմանալով այդ պատճառները` կարելի է նվազեցնել կամ նույնիսկ վերացնել գլխացավի առաջացման հավանականությունը: Ղեկավար
Լարվածություն, բացասական մտքեր ու զգացմունքներ առաջացնող ամեն ինչը կարող է գլխացավի և նույնիսկ միգրենի պատճառ դառնալ: Լարվածության գլխացավը պայմանավորված է ուղեղի` ցավի համար պատասխանատու նյարդային ուղիների գերզգայունու-թյամբ: Միգրենի ժամանակ տեղի է ունենում քիմիական նյութերի արտանետում, որոնք լայնացնում են անոթները և նույնիսկ բորբոքում առաջացնում: Ինչն էլ հենց միգրենի նոպաների պատճառ է դառնում:
Ամառ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոգ եղանակին գլուխը հաճախ է ցավում: Ջերմաստիճանի յուրաքանչյուր 5 աստիճան բարձրացումից 7,5 տոկոսով ավելանում է գլխացավի հավանականությունը: Մթնոլորտային ցածր ճնշումը, որը սովորաբար նախորդում է անձրևին, նույնպես խթանում է լարվածության գլխացավը:
Հոտ
Սուր հոտերը, նույնիսկ հաճելին, կարող են միգրենի նոպա առաջացնել: Թե ինչով է դա բացատրված` պարզ չէ: Հավանաբար հոտերը գրգռում են նյարդային համակարգը: «Վտանգավոր» հոտերի պատճառ են զանազան ներկերը, օծանելիքն ու որոշ ծաղիկներ:
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Լարված մարզանքը` մարմնամարզությունը, ուժային մարզաձևերը կամ նույնիսկ սեքսը կարող են գլխացավի պատճառ դառնալ: Ուժ գործադրելիս գլխի և վզի անոթները փքվում են: Դա լրացուցիչ ճնշում է առաջացնում և որպես հետևանք՝ գլխացավ:
Բազկաթոռ
Գլխացավ «ձեռք բերելու» համար պարտադիր չէ մարզադահլիճում գերհոգնել: Կախված ուսերը, անհարմար բազկաթոռը, չափա-զանց ցածր կամ բարձր տեղադրված մոնիտորը, հեռախոսը ականջով ուսին սեղմելու սովորությունը կարող են լարվածության գլխացա-վի պատճառ դառնալ:
Պանիր
Բրի, չեդեր, պարմեզան, մոցարելա, շվեյցարական պանիր... Պանիրի մեջ կա տիրամին նյութը, որը կարող է գլխացավ առաջացնել (խոսքը հենց միգրենի նոպաների մասին է): Որքան հին է պանիրը՝ այդքան ավելի շատ տիրամին, հետևաբար` վտանգ է պարունակում:
Կարմիր գինի
Տիրամին են պարունակում նաև կարմիր գինին և որոշ ոգելից խմիչքներ: Այն խթանում է արյան հոսքը դեպի գլուխ ու դա էլ հենց սաստկացնում է գլխացավը:
Ապուխտներ
Մսի համեղ ապուխտները նույնպես պարունակում են տիրամին, չնայած ավելի քիչ քանակությամբ: Տիրամինից բացի դրանք կարող են պարունակել նաև սինթետիկ սննդային հավելումներ, նիտրատներ ու նիտրիտներ (գույնի, պահպանման համար և այլն), որոնք երբեմն կարող են գլխում արյան ներհոսք առաջացնել: Նման դեպքերում սովորաբար ցավը գլխի երկու կողմում է զգացվում: Մինչդեռ դասա-կան միգրենին բնորոշ է միակողմանի ցավը:
Քաղց
Եթե սովոր եք կանոնավոր սնվել, բայց այդ օրը բաց եք թողել ճաշը կամ նախաճաշը, սովի զգացողությանը կարող է նախորդել գլխա-ցավը: Նման դեպքերում շոկոլադը կամ խմորեղենը չեն օգնի, նույնիսկ կվնասեն` արյան մեջ նախ կտրուկ կավելանա շաքարը, իսկ հե-տո կտրուկ կնվազի, որից քաղցի ավելի սուր զգացողություն կունենաք:
Ծխախոտ
Ծխախոտը գլխացավի հայտնի սադրիչ է: Ընդ որում ոչ այնքան ծխողների, որքան նրանց կողքին գտնվողների համար: Նիկոտինը նե-ղացնում է արյունատար անոթները, այդ թվում` ուղեղի, ինչն էլ կարող է գլխացավ առաջացնել:
Սուրճ
Գլխացավով տառապողների վերաբերմունքը սուրճին կարելի է այսպես բնութագրել` ոչ նրա հետ եմ կարողանում, ոչ էլ առանց նրա: Չափավոր քանակով կոֆեինը նույնիսկ օգտակար է: Հայտնի է, որ այն մտնում է գլխացավից ազատող դեղամիջոցներից շատերի բա-ղադրության մեջ: Բայց սուրճի չարաշահումը կարող է հակառակ ներգործությունն ունենալ: Միևնույն ժամանակ` երբ սրճամոլը միանգա-մից որոշում է հրաժարվել սուրճից` դա էլ կարող է նոր գլխացավի պատճառ դառնալ: Սուրճի միջին չափաքանակին պետք է վերա-դառնալ աստիճանաբար և շատ զգուշորեն:
Եթե գլխացավներն սկսել են հաճախ անհանգստացնել՝ պետք է հասկանաք պատճառը: Իսկ դրա համար պետք է հիշեք, թե երբ և ինչ հանգամանքներում է սկսվում գլխացավի նոպան: Մերսումը, թեթև մարզանքը, առողջ սնունդն ու լիարժեք հանգիստը օգնում են ցավը հաղթահարելուն: Ցավազրկող դեղամիջոցները չարժե չարաշահել: Եթե ցավն ուժեղ է ու պարբերաբար կրկնվում է, անհրաժեշտ է դիմել բժշկի: Ընդհանրապես ցանկացած ցավ յուրօրինակ ազդանշան է, որ պետք է ինչ-որ բան փոխել:

No comments:
Post a Comment