10 March 2013

Ինչպես արագ կատարել տնային առաջադրանքները




Արդեն ուշ երեկո է, բայց տնային առաջադրանքները դեռ ավարտված չեն: Միայն թե ցայտնոտի մեջ մի ընկիր: Հիմա ես քեզ հետ կկիսվեմ գաղտնիքներով, որոնք քեզ կօգնեն արագ կատարել տնայինները:
Խորը շունչ քաշիր, հարմարավետ տեղավորվիր և ուսումնասիրիր այս երեք խորհուրդները, որոնք կօգնեն քեզ արագ կատարել տնային առաջադրանքները:

Խորհուրդ 1-ին 
Միացրու զարթուցիչդ

Առավոտյան դու չես արթնանում չէ՞ անքնությունից, այլ <<սիրելի>> զարթուցիչից: Հատկացրու ժամանակ հատուկ դասերի համար և միացրու զարթուցիչը: Այդպես դու կիմանաս երբ սկսես և ավարտես տնայինները:
Երբ լսես զարթուցիչի ձայնը, դու կտրամադրվես աշխատելու: Բացի դրանից, ազդնանշանը լսելիս, դու կավարտես քո բոլոր գործերը և սկսել կատարել տնայինները: Թե չէ ես ինքս գիտեմ, թե դա ինչպես է արվում- <<Այ հիմա ես մի փոքր կշփվեմ ընկերոջս հետ և կգնամ տնայինները կատարելու>> <<օ՜,հետաքրքիր տեսահոլովակ, վերջացնեմ ու արագ անցնեմ տնայիններին>>և այլն:
Նաև քեզ զարթուցիչը կօգնի անել ընդմիջումներ: Միացրու ժամանակացույցը 45-60 րոպե, ազդնանշանը լսելիս 10 րոպեով ընդմիջիր: Նույնիսկ այդ ոչ այդքան մեծ ընդմիջումից հետո դու կզգաս, որ գլուխը դարձավ ավելի թարմ և քո նյութը հիշվեց ավելի հեշտ ու արագ:

Խորհուրդ 2-րդ
Պահիր <<շեղողներին>> ուրիշ սենյակում

Բջջային հեռախոսը, ռադիոն, հեռուստացույցը պետք է լինեն ուրիշ սենյակում և չշեղեն քեզ: Որքան քիչ դու շեղվես, այնքան ավելի արագ կկատարես քո տնային առաջադրանքները:

Խորհուրդ 3-րդ
Փակիր համացանցի բոլոր պատուհանները

Եթե դու աշխատում ես համակարգչով, ապա փակիր բոլոր անպետք պատուհանները քո զննարկիչում, որոնք քեզ պետք չեն առաջադրանքները կատարելու համար: Այդպես դու կարող ես ամբողջովին կենտրոնանալ առաջադրանքների վրա և ծախսել համեմատաբար քիչ ժամանակ:
Հաջողություն քեզ: Եվ հիշիր՝ ինչքան արդյունավետ աշխատես, այնքան շատ ժամանակ կմնա զվարճանալու համար (Օրինակ՝ Խաղալ համակարգչային խաղեր, շփվել ընկերների հետ):






No comments:

Post a Comment