19 May 2013

Samsung Galaxy Note 3-ը կմնա առանց ճկուն էկրանի



Տարվա կեսերին կորեական Samsung-ը կթողարկի նոր սմարթֆոն, աչքի ընկնելով իր 6 դյույմանի Super AMOLED էկրանով:
Ամենայն հավանականությամբ այդ նորույթը կլինի Samsung Galaxy Note 3-ը:
Առաջ համացանցում կար մի ինֆորմացիա այն մասին, որ երրորդ սերնդի Galaxy Note-ում ինժեներները պլանավորում են օգտագործել ճկուն Super AMOLED էկրան՝ 5,99 դյույմանոց:
Բայց եթե լսենք համացանցային լրագրողներին, ապա այս պահին Samsung-ը դեռ պատրաստ չէ մասսայական թողարկում նման էկրանով: Հիմա կորեական հսկան կարող է արտադրել միայն 24.000 վահանակ ամսական:
Հիշեք նաև, որ վերջին ասեկոսեներով Samsung Galaxy Note 3-ը կլինի ութ միջուկանի պրոցեսորով և 3 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:


No comments:

Post a Comment