19 May 2013

Xperia ZR- Նոր ջրադիմացկուն սմարթֆոն Sony-ի կողմից

Երեկ Sony ընկերությունը թողարկեց սմարթֆոն՝ փոշու և խոնավության պաշտպանությամբ կորպուսով: Ընկերության ներկայացուցիչների բառերով՝ Xperia ZR անվանմամբ նորույթը կարելի է օգտագործել ստորջրյա նկարահանումների ժամանակ: Սարքը կնկարի մինչև 1,5 մետր խորությամբ և կշարունակի այնտեղ նկարահանել մինչև կես ժամ:
Xperia ZR-ը հագեցած է 4,6 դյույմանոց OptiContrast OLED` 1280-ը 700-ի վրա կետայնությամբ էկրանով, քառամիջուկ պրոցեսորով QualComm S4 Pro, 1,5 գիգահերց, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 8 գիգաբայթ ներքին հիշողությամբ:
Նորույթում կա նաև 13 մեգապիքսելանոց տեսախցիկ և MicroSD չիպի տեղ:


Իսկ ինչ վերաբերում է գնին և թողարկման ամսաթվին ապա ստույգ այդպիսի տեղեկություն չկա:  Եթե հավատանք ասեկոսեներին, ապա այն կթողարկվի այս ամսվա վերջերին:


No comments:

Post a Comment